11.04.2025
Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսներում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
Կենդանիներր միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սենյակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:
Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդային կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայրերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդանիներն ունեն հարմարանքներ:
Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավորված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանիների բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և անմատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնորակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմանները։
Կենդանիների աշխարհն անկրկնելի է:
Հարցեր և առաջադրանքներ
- Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
Կենդանիներր միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
- Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում:
- Ի՞նչ է ֆաունան:
Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:
- Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
Հավ-ձու
Ոչխար-բուրդ
Կով-կաթ
Խոզ-միս
Комментарии
Отправить комментарий