10.04.2025
Արդեն գիտես, որ հայերենում ձայնավորների միջև
սովորաբար լսվում է յ հնչյունը, որը կոչվում է ձայնակապ։
Հիշի՛ր
Յ ձայնակապը գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո։
Օրինակ՝ հայելի, հմայիչ, նայել, հոյապակ, երեկոյան,
հրամայել, ծառայել, նայել, և ալյն։
Ե, է, ի, ու ձայնավորներից
հետո յ ձայնակապը չի գրվում։
Օրինակ՝
միաբանություն, միակ, հիանալի, թիավարել, թիակ, վերարկուով, րոպեից, էություն,
լիություն, ձիավոր, լիակատար և այլն։
Կատարի՛ր առաջադրանքները
Լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց
մեջ անհրաժեշտ է։
Հայելի, րոպեյից, շոյել, թիյակ,
էյություն, խոյանալ, գոյություն, միյասնություն, մնայուն,
շրջագայություն, թեյաման,
հարցնեյի, ծառայել, ձիյավոր, Հռիփսիմե-ի, Սերգեյի, Միքայել,
երեկոյան, ներկայացում, խնայողաբար, մեղեդիյով, շղթայել,
ծաղրածույի, հյուսիսային, այցելույին, գոլորշիյանալ, երևակայել,
քրիստոնեյական, տիյեզերագնաց, նոյեմբեր, ծառուղիյով։
Հիշի՛ր, որ ուն վերջածանցով կազմվում են ածականներ, որոնք պահանջում են ինչպիսի՞ հարցը,
իսկ յուն վերջածանցով կազմվում են գոյականներ, որոնք պահանջում
են ի՞նչ հարցը։
Այժմ լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։
Ճարտատուն խարույկ
Խարույկի ճարճատուն
Կարկաչուն գետակ
Գետակի կարկաչյուն
Շառաչուն մտրակ
Մտրակի շառաչյուն
Հնչուն ծիծաղ
Իծաղի հնչյուններ
Դողդոջուն քայլեր
Քայերի դողդոջյուն
Բաբախուն սիրտ
Սրտի բաբախուն
Ղողանջյուն զանգ
Զանգի ղողանջյուն
Խոխոջուն առու
Առվի խոխոջյուն
Комментарии
Отправить комментарий