17.03.2025
Մարտի
17
Կատարի՛ր
առաջադրանքները։
1.
Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր
(ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Երբ հավերժական տափաստաններից բարձրանում ենք դեպի անմատչելի մարգագետինները և գնում դեպի լեռնաին ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում
է: Խոտավետ լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր
քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի
կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:
2.
Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը
համեմատի՛ր:
Գետնի
վրայով լայնահուն ու արագավազ գետեր, հորդահոս ու
կարկաչուն առվակներ են հոսում, գետնի տակից անուշահամ ու սառնորակ
աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում:
Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը
երիզող գեղատեսիլ լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված:
Ձգվում է թափանցիկ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են
անվանում: Բայկալը վճիտ ու մաքուր ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը զուլալ լեռնային լճերով հարուստ է:
Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից
քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ
են կոչում:
3.
Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված
ավելի, պակաս, ամենից բառերը:
Կետերը
ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար
են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ
ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես
խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս
տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ
հանդիպող տեսակներից է:
4. Ընդգծված
ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից:
Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում:
Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ
դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն
էր:
5. Ընդգծված
ածականները տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
դաժան, խեղճ, թշվառ, րկեղծավո,
արցունքանման
Ասում
են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին
ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին
խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ
նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ
է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն,
երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
Комментарии
Отправить комментарий